Վերադառնալ հայտարարություններին

f𝐢𝐥𝐨 | Why the beat? Այբ դպրոցի «Ռոքեստր» ակումբ

19/04/2026

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբը արդեն 10 տարի շարունակում է ներկայացնել երաժշտության տեսությունը, պատմությունը և դրա կապը արվեստի այլ ճյուղերի հետ՝ դաս-համերգների ու բաց դասերի միջոցով։

Ակումբի Battle of Evermore երաժշտախմբի երգացանկի կորիզը կազմում են դասական և պրոգրեսիվ ռոքի լավագույն նմուշները:

Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակի և «Այբ» դպրոցի 15-ամյակի հոբելյանական տարվա շրջանակներում «Ռոքեստրը»-ը հանդես եկավ «Why the beat?» խորագիրը կրող ծրագրով։

Երաժշտախմբի անդամները պատմեցին, թե ինչպե՞ս է ժամանակն արտահայտվում երաժշտության մեջ՝ տեմպերի, չափերի և ռիթմերի տեսակների միջոցով: