Վերադառնալ հայտարարություններին
«Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներ
29/03/2026

«Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ճանաչվեցին Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողների🥳🏅
🤩 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը մասնակցեց 3 նախագծով։
«SorbRoot» նախագիծը, հաղթող ճանաչվելով, հնարավորություն է ստացել մասնակցելու 2026 թ. մայիսի 9-15-ը ԱՄՆ-ում կայանալիք Regeneron International Science and Engineering Fair (ISEF) միջազգային փառատոնին։
Մյուս հաղթող նախագիծն է «Airify»-ն, որը կմասնակցի 2026 թ. սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային մրցույթին։
«CorAlive» նախագիծը «Կենսաբանություն» անվանակարգում գրանցել է I կարգի մրցանակային տեղ։
Ակումբի ղեկավարներն են Լիլիթ Համբարձումյանը և Մարիաննա Աթայանը։ Ինժեներական մասի խորհրդատու՝ Ռուբեն Քերոբյան։
🔶 Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Սոցիալական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 78 հետազոտական նախագիծ։





