Վերադառնալ հայտարարություններին
Ինժեներական ակումբը հանդիպում է AllyNav կազմակերպության հետ
10/02/2026

Ինժեներական ակումբի այս տարվա նախագիծը միտված է դաշտերում մոլախոտերի սրսկման գործընթացի ավտոմատացմանը։
🌱 Մոլախոտերը զբաղեցնում են դաշտերի մոտ 60%-ը, ինչի հետևանքով պարարտանյութը հաճախ կիրառվում է մեծ քանակով և ոչ նպատակային՝ առաջացնելով թե՛ ֆինանսական, թե՛ բնապահպանական խնդիրներ։
Ակումբը ստեղծում է համակարգ, որը հնարավորություն կտա կատարելու առավել ճշգրիտ և արդյունավետ սրսկում։ Համակարգը նախագծվում է այնպես, որ կիրառվի տարբեր շարժվող հարթակների վրա՝ ապահովելով ճկուն և լայն կիրառելի լուծում։
Նախագծի նախնական փուլում ուսումնասիրվում են ոլորտում արդեն կիրառվող տեխնոլոգիաները։ Դրան էր առնչվում «Այբ» դպրոցում կազմակերպված տեղեկատվական հանդիպումը AllyNav-ի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրին շուկայում գործող ռոբոտներն ու ավտոմատ համակարգերը, ինչպես նաև իրենց մշակած սարքավորումները։



