Կյանքը նախագծերի շրջանակում

Նորություններ, պատմություններ և հետաքրքիր կադրեր նախագծային ուսումնառության հետաքրքրաշարժ ճանապարհից

Նորություններ, պատմություններ և հետաքրքիր կադրեր նախագծային ուսումնառության հետաքրքրաշարժ ճանապարհից

Նորություններ, պատմություններ և հետաքրքիր կադրեր նախագծային ուսումնառության հետաքրքրաշարժ ճանապարհից

«Ռոքեստր» ակումբի «Mathemagics» խորագրով համերգային նախագիծը։

🎶 Երաժշտությունն ու մաթեմատիկան միավորվեցին «Mathemagics» համերգային նախագծում

«Այբ» դպրոցի Battle of Evermore երաժշտախումբը ներկայացրեց «Mathemagics» համերգային նախագիծը, որը հանդիսատեսին տարավ ռիթմերի, չափերի և տեմպերի հետաքրքիր աշխարհ։

Նախագիծը նվիրված էր ժամանակի չափելիությանը երաժշտության միջոցով՝ բացահայտելով, թե ինչպես են երաժիշտները տարբեր կառուցվածքների, փոխակերպումների և երաժշտական լուծումների միջոցով անցնում իրենց ստեղծագործական ճանապարհը։

Բեմում էին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի Battle of Evermore երաժշտախմբի անդամները: Համերգային ծրագրում հնչեցին The Beatles, Yes, Genesis, Kate Bush և դասական ու պրոգրեսիվ ռոքի այլ հեղինակների ստեղծագործություններ։

Շնորհակալ ենք բոլոր ներկաներին՝ այս երաժշտական արկածը մեզ հետ կիսելու համար🧡

«Համար 7» ակումբի նախագծի շնորհանդես

📣 «Համար 7» ակումբը նախաձեռնություն է, որի շրջանակում աշակերտները ուսումնասիրում են տարածքի, տեղի և փորձառության բրենդավորման սկզբունքները՝ բացահայտելով ճարտարապետության, սոցիալական ինժեներիայի և հանրային տարածքների ընկալման փոխկապակցվածությունը։

Նախագիծը նվիրված էր Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորմանը։ 1970-ականներին ստեղծված այս կառույցը երկար տարիներ եղել է աշխարհի ամենամեծ ռադիոդիտակներից մեկը, իսկ 2002 թվականին ճանաչվել պատմամշակութային արժեք։

Ներկայում այն գտնվում է մասնակի քայքայման վիճակում, և նախագծի նպատակն էր բարձրացնել հանրային ուշադրությունը դրա պահպանման անհրաժեշտության շուրջ։

Նախագծի արդյունքում ստեղծվեց բրենդային ամբողջական համակարգ, որը որպես մտավոր սեփականություն հանձնվեց պետական կառույցին։

«ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի պրեմիերա

🎼 Մեկ դար տևող երաժշտական պատմություն՝ մեկ ֆիլմում

Կայացավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Վավերակումբ» ակումբի աշակերտների

ստեղծած «ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը։

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։ Այն ներկայացնում է նվագախումբը ոչ միայն որպես երաժշտական կոլեկտիվ, այլև որպես կենդանի օրգանիզմ՝ իր մարդկանցով, պատմություններով, փորձերով, բեմական հույզերով և անտեսանելի աշխատանքով։ Այն կամրջում է անցյալն ու ներկան՝ պատմելով մեկ դար շարունակվող երաժշտական առաքելության մասին։

«ՖիլմՀարմոնիկ»-ը պատմություն է նվիրվածության, համագործակցության և մշակութային ժառանգության պահպանման մասին և արդյունքն է աշակերտների հետազոտական աշխատանքի, հետաքրքրասիրության և ստեղծարարության։

«Ինժեներական» ակումբի «Վարազ» նախագծի շնորհանդեսը

🌱 Կարո՞ղ է արհեստական բանականությունն օգնել գյուղատնտեսությանը՝ խնայելու ռեսուրսներ և պաշտպանելու հողը։

«Վարազ» նախագծի ներկայացման ընթացքում մասնակիցները ծանոթացան արհեստական բանականությամբ աշխատող համակարգին, որը ստեղծվել է գյուղատնտեսության մեջ ավելի ճշգրիտ, արդյունավետ և բնությանը քիչ վնասող լուծումներ առաջարկելու համար։

Համակարգը միանում է սրսկող հիմնական սարքին և տեսախցիկի միջոցով ճանաչում մոլախոտը։ Երբ արհեստական բանականությունը հայտնաբերում է մոլախոտով հատված, ակտիվացնում է սրսկման մեխանիզմը՝ թույլ տալով մշակել միայն անհրաժեշտ տարածքը։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս՝

✨ նվազեցնելու ավելորդ սրսկումները,

✨ խնայելու նյութերն ու ռեսուրսները,

✨ պաշտպանելու հողը վնասակար ազդեցություններից,

✨ գյուղատնտեսական աշխատանքը դարձնելու ավելի արդյունավետ և նպատակային։

Ներկայացման ընթացքում մասնակիցները տեղում ծանոթացան համակարգի աշխատանքի սկզբունքներին և դրա կիրառման հնարավորություններին ինտենսիվ այգիներում։