Վերադառնալ հայտարարություններին

«ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի պրեմիերա

30/06/2026

🎼 Մեկ դար տևող երաժշտական պատմություն՝ մեկ ֆիլմում

Կայացավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Վավերակումբ» ակումբի աշակերտների

ստեղծած «ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը։

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։ Այն ներկայացնում է նվագախումբը ոչ միայն որպես երաժշտական կոլեկտիվ, այլև որպես կենդանի օրգանիզմ՝ իր մարդկանցով, պատմություններով, փորձերով, բեմական հույզերով և անտեսանելի աշխատանքով։ Այն կամրջում է անցյալն ու ներկան՝ պատմելով մեկ դար շարունակվող երաժշտական առաքելության մասին։

«ՖիլմՀարմոնիկ»-ը պատմություն է նվիրվածության, համագործակցության և մշակութային ժառանգության պահպանման մասին և արդյունքն է աշակերտների հետազոտական աշխատանքի, հետաքրքրասիրության և ստեղծարարության։