ՆԱԽԱԳԾԵՐ

2025-2026_«FilmerScouter» նախագիծ
2025-2026_«FilmerScouter» նախագիծ

Ակումբն այս տարի շարունակում է «FilmerScouter» նախագիծը, որի նպատակն է սկսնակ և պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողներին աջակցել ֆիլմերի նկարահանման համար անհրաժեշտ տեղանքների որոնման, անհրաժեշտ ռեսուրսների և թույլտվությունների ձեռքբերման հարցում, ինչպես նաև Հայաստանը ճանաչելի դարձնել համաշխարհային ֆիլմարտադրության ոլորտում։
Ակումբը համագործակցում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ, որը կտրամադրի Հայաստանում մոտ 150 տեղանքների վերաբերյալ ամփոփ տեղեկույթ: Այս տարի նախագծի հիմնական նպատակը կայքը բարելավելն է, նոր գործառույթներ ավելացնելը, ինչը թույլ կտա բացահայտել Հայաստանի գեղատեսիլ վայրերը և կաջակցի արտասահմանյան կինոարտադրողներին Հայաստան բերելուն: Նախատեսված են հանդիպումներ նաև հավանական այլ գործընկերների հետ՝ նախագծի տարածումն ապահովելու համար։

2024-2025_«FilmerScouter» կայքի ստեղծման նախագիծ
2024-2025_«FilmerScouter» կայքի ստեղծման նախագիծ

«Վեբմաստեր» ակումբը Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցությամբ ստեղծեց իր առաջին մեծ նախագիծը՝ FilmerScouter կայքը, որը ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերը որպես նկարահանման հնարավոր վայրեր։ Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանի կինոարդյունաբերության զարգացմանը՝ հեշտացնելով տեղացի և միջազգային կինոարտադրողների աշխատանքը, ինչպես նաև մեծացնել Հայաստանի ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։ Կայքը մշակվել է ակումբի անդամների կողմից։ Մեկ ուսումնական տարվա ընթացքում նրանք լուծել են խնդիրը, սովորել ծրագրավորում և վեբ դիզայն, զարգացրել իրենց հմտությունները և թիմային աշխատանքի շնորհիվ հասել իրենց նպատակին։














+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11


+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11


+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11