Մեդիա աշխարհը տեղեկատվության, հասարակական կարծիքի ձևավորման և սոցիալական խնդիրների արծարծման կարևոր միջոց է։
Ակումբը գործում է 2021 թվականից և սկզբնապես կոչվում էր «Փոդքաստինգ»: 2023 թվականից այն անվանափոխվել է և իր գործունեությունը ծավալում է «Մուլտիմեդիա» անվան տակ:
«Այբ» ավագ դպրոցի «Մուլտիմեդիա» ակումբն իրականացնում է տարատեսակ մեդիա նախագծեր։ Ակումբի հիմնական նպատակը հասարակական օգուտ հետապնդող փոդքաստների, ֆիլմերի և այլ մեդիա ձևաչափերով նախագծերի իրականացումն է, որոնք որևէ կերպ կաջակցեն ընտրված տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։
ՆԱԽԱԳԾԵՐ

«Սիրո մի կյանք. Շառլ Ազնավուր» հեռուստաֆիլմ, «Ազնավուր/Յան/» երաժշտական փոդքաստ և «Հայփոդ. Արցախ» փոդքաստների շարք նախագծեր

2022-2023_«Հայփոդ» նախագիծ
















