ՀԱՄԱՐ 7

ՀԱՄԱՐ 7

ՀԱՄԱՐ 7

Ակումբը կատարում է տարածքի, տեղի և փորձառության բրենդավորում, որի միջոցով աշակերտները սովորում են ճարտարապետություն ու սոցիալական ինժեներիա և որպես վերջնարդյունք ներկայացնում հանրային նշանակության որևէ տարածքի բրենդավորում:

Ակումբի ղեկավար՝ Շուշան Հարությունյան:

ՆԱԽԱԳԾԵՐ

2025-2026_Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորման նախագիծ

2025-2026_Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորման նախագիծ

Ակումբը կբրենդավորի Արագածի գիտական կենտրոնը կամ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը, որը կառուցվել է 1970-ականներին, 4 տասնամյակ համարվել աշխարհի ամենամեծ ռադիոդիտակն ու 2002 թվականին ճանաչվել պատմամշակութային արժեք: Ներկայումս կենտրոնը վերածվում է ավերակների, և բրենդավորման այս նախագիծը նպատակ ունի հանրային ուշադրությունն այս թեմային հրավիրելու՝ կառույցի փրկության համար:

Որպես վերջնարդյունք ակումբը կներկայացնի բրենդ ու կնվիրաբերի այն՝ որպես մտավոր սեփականություն, պետական կենտրոնին, ինչպես նաև որպես բրենդի շնորհանդեսի միջոցառում կկազմակերպի ձայնատեսողական ներկայացում` փորձարարական բովանդակությամբ: Բրենդավորման ողջ ընթացքը կվավերացվի ֆիլմով` ներկայացնելով աշակերտների՝ հանրային նշանակության բրենդի ստեղծման անձնական փորձառությունը:

ՀԱՅ

ՀԱՅ