ԿԱՆԱՉ ՔԻՄԻԱ

ԿԱՆԱՉ ՔԻՄԻԱ

ԿԱՆԱՉ ՔԻՄԻԱ

Ակումբը միավորում է այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են իրենց շուրջ առկա խնդիրներով, որոնց լուծումը փնտրում են քիմիական ու բնագիտական հետազոտությունների ոլորտում: Ակումբի անդամները ձգտում են գիտական հետազոտությունների միջոցով բարելավել իրենց շրջակա միջավայրը:


 

ՆԱԽԱԳԾԵՐ

2025-2026_«Flextract», «CorAlive», «Airify» և «Algaroot» նախագծեր

2025-2026_«Flextract», «CorAlive», «Airify» և «Algaroot» նախագծեր

«Flextract». «Ֆլեքստրակտը» գիտական հետազոտության արդյունքի վրա հիմնված բիզնես ծրագիր է։ Մեր նպատակն է փորձարարական եղանակով մշակված հակաբակտերային բիոպլաստիկներից ստանալ սննդի պահպանման ժամկետը երկարացնող տոպրակ։ Այս արտադրանքը կնվազեցնի աշխարհում պլաստիկի օգտագործումը, սննդի քիմիական մշակումն ու բակտերիալ աղտոտման պատճառով վատնումը՝ մոտեցնելով մեր մոլորակը կայուն զարգացմանը։

«CorAlive». Արևապաշտպան քսուքներում եղած oxybenzone նյութն ունի քաղցկեղածին և էկոլոգիապես վնասակար ազդեցություն՝ վնասելով կորալներին ու խախտելով ծովային էկոհամակարգը։ Այս նախագիծը նպատակ ունի ստեղծելու հավելանյութ, որը չեզոքացնում է oxybenzone-ը՝ պահպանելով SPF-ի արդյունավետությունը։ Լուծումը նախատեսվում է ստանալ պոլիմերացման կամ ԱԲ մոդելավորման միջոցով, իսկ դրա կենսահամատեղելիությունն ու արդյունավետությունը կփորձարկվեն բույսի մոդելի վրա՝ ստեղծելով էկոհամակարգի համար բարենպաստ SPF։

«Airify». Երևանում օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է, քանի որ վնասակար մասնիկներն ու աղտոտիչները գերազանցում են թույլատրելի սահմանները և վնասում մարդկանց առողջությանը։ Նախագծի նպատակն այդ աղտոտվածությունը նվազեցնելն է՝ ստեղծելով փակ տարածքների համար նորարարական կենսաքայքայվող ֆիլտրեր, որոնք հիմնված են եգիպտացորենի նանոմասնիկների վրա, ունեն տիտանիումի (TiO₂) շերտ և ունակ են ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ ինքնամաքրվելու։ Դրանք կարող են տեղադրվել սենյակներում, խոշոր դահլիճներում կամ այլ փակ տարածքներում՝ ապահովելով մաքուր օդ և ավելի առողջարար միջավայր։

«Algaroot». Ջրային և հողային էկոհամակարգերում ծանր մետաղների կուտակումը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման, իսկ հողերի պարարտանյութերի արդյունավետության նվազումը սահմանափակում է բույսերի աճը։ Նախագիծնառաջարկում է հումինաթթվային հիմքով սորբենտ, որը պատված է ալգինատի նանոմասնիկներով՝ արդյունավետորեն կլանելու համար ծանր մետաղներ, հատկապես մոլիբդենի իոնները։ Կլանված մոլիբդենը խելացիայի  միջոցով ձևավորում է իոններով հարուստ լուծույթ, որը կիրառվում է որպես կենսարդյունավետ պարարտանյութ՝ բարելավելով հողի սննդային արժեքը և խթանելով բույսերի աճը։


2024-2025_«Ծանր մետաղները ջրում», TerraFix, Flextract, HydroFlex PamPlant նախագծեր

2024-2025_«Ծանր մետաղները ջրում», TerraFix, Flextract, HydroFlex PamPlant նախագծեր

Ակումբի «Ծանր մետաղները ջրում» թիմը  մշակել է մի մեթոդ, որը նոր կիրառություն է պլաստիկների վերամշակման համար։ Այն օգտագործվում է ծանր մետաղներով աղտոտված ջրի բուժման համար, և նրա առավելությունն այն է, որ նրա շնորհիվ հնարավոր է լինում կլանել բազմաթիվ մետաղական իոններ, բարելավվում է ջրի որակը, ինչպես նաև ստեղծվում է երկար ցիկլային կայունություն: Թիմը տարվա ընթացքում, օպտիմալ ջերմաստիճան որոշելով, սորբենտի ստացման և օգտագործման գործընթացները հաշվի առնելով, նախագծել է արդյունաբերական սարք, որը լավագույնս համապատասխանում է այս նախագծին։ Նախագիծը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող է ճանաչվել և սեպտեմբերին մասնակցելու է Լատվիայում կայանալիք The European Union Contest for Young Scientists  (EUCYS) – 2025 միջազգային փառատոնին։ Թիմը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի «Քիմիա» անվանակարգում զբաղեցրել է նաև I կարգի մրցանակ և հաջողությամբ ներկայացվել ու մրցանակի արժանացել Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական գիտության փառատոնում։ Թիմը մասնակցել է նաև Diamond Challenge մրցույթին և նախագիծը ներկայացրել դրա կիսաեզրափակիչ փուլին։

TerraFix. Մեր օրերում գյուղատնտեսական տարածքների անխնա և մեծածավալ շահագործումը բերել է հողերի որակի և բերրիության նվազմանը (դեգրադացմանը, որը հաճախ շփոթում են էրոզիայի հետ) և այլ բազմաթիվ խնդիրների։ Թիմը ստեղծել է էկոհամակարգի համար անվտանգ մի այնպիսի կոմպոստանման նյութ, որը թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամկետներում վերադարձնել հողն իր նախնական վիճակին։ Թիմը Հայկական համադպրոցական գիտության փառատոնում «Քիմիա» անվանակարգում զբաղեցրել է II կարգի մրցանակ։ Նախագիծը հաջողությամբ ներկայացվել և մրցանակի է արժանացել նաև Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական գիտության փառատոնում։ Թիմը մասնակցել է նաև Diamond Challenge մրցույթին և նախագիծը ներկայացրել կիսաեզրափակիչ փուլում։

Flextract. Նախագիծը նռան ու սուրճի հիմքով ստեղծել է հակաբակտերային կենսաքայքայվող թաղանթներ, որոնք ծառայելով որպես սննդի փաթեթավորման միջոց՝ երկարացնում են մթերքի արդյունավետ պահպանման ժամկետը։ Քանի որ այս թաղանթները կենսաքայքայվող են,  նախագիծը ստանում է երկակի նշանակություն. լուծում է մեր մոլորակի համար վտանգ ներկայացնող երկու համաշխարհային խնդիր՝ պլաստիկներով աղտոտվածության և սննդային թափոնների աճի։ Թիմը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի «Քիմիա» անվանակարգում զբաղեցրել է I կարգի մրցանակ։ Նախագիծը հաջողությամբ ներկայացվել և մրցանակի է արժանացել նաև Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական գիտության փառատոնում։ Թիմը մասնակցել է նաև Diamond Challenge մրցույթին և նախագիծը ներկայացրել կիսաեզրափակիչ փուլում։

HydroFlex PamPlant. Բույսերի աճի և զարգացման վրա խոնավության պակասը թողնում է լուրջ բացասական ազդեցություն՝ դանդաղեցնելով ծլումը, սահմանափակելով տերևների աճը և թուլացնելով ցողունները։ Վերամշակելով տակդիրներից ստացված պոլիակրիլատը, որը ծառայել է որպես հողում խոնավապահպանման հավելում՝ նախագծի թիմն ուսումնասիրել է դրա ազդեցությունը բազմաթերթ զանգակի աճի վրա։ Նախագիծը հաջողությամբ ներկայացվել է Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական գիտության փառատոնում և արժանացել «Լավագույն գաղափար» մրցանակին։

«Փաուերֆիլ»,«Ծանր մետաղները ջրում» և Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագծեր

2022-2023_Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի, «Renémask», «СO2-ի արտանետումներ», «Համով էներգիա» նախագծեր

2019-2020_Կենսապլաստիկներ, Կենսազտիչներ և VR Lab նախագծեր

2018-2019_Կենսապլաստիկներն ընդդեմ աղտոտ­վածության (BAP) և Հայաստանի բույրեր նախագծեր

2017-2018_ «Այբպլաստ» նախագիծ

ՀԱՅ

ՀԱՅ