ԻՄԵՐՍԻՎ ԹԱՏՐՈՆ

ԻՄԵՐՍԻՎ ԹԱՏՐՈՆ

ԻՄԵՐՍԻՎ ԹԱՏՐՈՆ

«Իմերսիվ թատրոն» նախագծային ուսումնառության ակումբը ստեղծվել է Հայաստանում իմերսիվ ներկայացումների տարածման և դրանց միջոցով հասարակության մեջ առկա խնդիրները դեռահասների աչքերով պատկերելու գաղափարի շուրջ։ Իմերսիվ թատրոնը յուրօրինակ և ժամանակակից թատրոնի ժանր է, որտեղ հանդիսատեսը դառնում է ներկայացման ակտիվ մասնակից՝ հայտնվելով գործողությունների կիզակետում և շրջելով այն տարածքում, որտեղ կատարվում են գործողությունները։

ՆԱԽԱԳԾԵՐ

2024-2025_«Քաղաք, որտեղ ինձ չեն տեսնում» ներկայացում

2024-2025_«Քաղաք, որտեղ ինձ չեն տեսնում» ներկայացում

Ներկայացումը ստեղծվել է ակումբի անդամների կողմից նրանց հուզող խնդիրների շուրջ և անդրադառնում է կարծրատիպերին, աշխարհում սեփական տեղը չգտնելուն, ընտանեկան և դեռահասների խնդիրների հանդեպ անտարբերությանը։ Աշակերտները ողջ ուսումնական տարվա ընթացքում քննարկել և վերհանել են այն խնդիրները, որոնք անհանգստացնում են հենց իրենց և միևնույն ժամանակ իրենց տարեկիցներին։ Ներկայացումը բեմականացվեց երկու անգամ, ամբողջովին լցված դահլիճում։

Ակումբի ղեկավար՝ Դավիթ Խալաթյան

2023-2024_«Մտքերի լաբիրինթ» ներկայացում

ՀԱՅ

ՀԱՅ