Վերադառնալ հայտարարություններին
«Ինքնության քարտեզ» ֆիլմի ցուցադրություն
24/06/2026

🗺️ Ի՞նչն է ձևավորում մեր ինքնությունը։
«Ինքնության քարտեզը» պատմություն է այն արժեքների մասին, որոնք ձևավորում են մարդուն և հասարակությանը։ Ֆիլմում ներկայացված են տարբեր ոլորտներում գործող մարդիկ, որոնց կյանքի օրինակների միջոցով բացահայտվում են այբական 8 սկզբունքները՝ հոգատար, նախաձեռնող, պատասխանատու, բարեխոհ, հավասարակշիռ, զգոն, ճանաչող և արարող։
2025–2026 ուսումնական տարվա ընթացքում «Մուլտիմեդիա» նախագծային ուսումնառության ակումբի աշակերտները վարել են հարցազրույցներ, ուսումնասիրել ինքնության թեման տարբեր տեսանկյուններից և այդ աշխատանքի արդյունքում ստեղծել «Ինքնության քարտեզ» հեռուստաֆիլմը։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են արժեքները դառնում ինքնություն։















