Վերադառնալ հայտարարություններին
FLENS / Film in Armenia-ը հարթակի շնորհանդես
28/06/2026

Իսկ եթե Հայաստանը տեսնեիք նոր կինեմատոգրաֆիական դիտանկյունից…
Կայացավ FLENS / Film in Armenia կայքի շնորհանդեսը։ Կայքը ստեղծվել է «Այբ» դպրոցի WebMaster նախագծային ակումբի և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։
FLENS-ը մեկ տարվա աշխատանքի արդյունք է, որը միավորում է ուսումնասիրությունը, դիզայնը, ծրագրավորումը և բովանդակության մշակումը։
Այս հարթակը ստեղծվել է, որպեսզի Հայաստանի նկարահանման տեղանքները դարձնի ֆիլմարտադրողների և ստեղծագործական թիմերի համար ավելի տեսանելի և հասանելի։

















