Վերադառնալ հայտարարություններին
CanSat նանոարբանյակի ուսումնական հավաքածուի ներկայացում
19/06/2026

Հունիսի 17-ին Cubesat նախագծային ակումբը ներկայացրեց CanSat նանոարբանյակի ուսումնական հավաքածուն՝ հնարավորություն տալով մասնակիցներին մոտիկից ծանոթանալու օդատիեզերական ինժեներիայի հիմունքներին։
CanSat-ն ուսումնական գործիք է, որը աշակերտներին հնարավորություն է տալիս գործնական փորձի միջոցով ուսումնասիրելու արբանյակների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները և կիրառական հնարավորությունները։
Նախագծի նպատակն է ցույց տալ, որ տիեզերքը ոչ թե հեռու և անհասանելի աշխարհ է, այլ ուսումնասիրելի և հասկանալի միջավայր՝ նույնիսկ ուսումնական փորձերի մակարդակում։
📌 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նախագծի գաղափարը, ստեղծման ընթացքը և կրթական կիրառական հնարավորությունները, ինչպես նաև տեղում փորձարկվեց նանոարբանյակը։
Նախաձեռնությունը միտված է խթանելու գիտության, տեխնոլոգիաների և ինժեներական մտածողության զարգացումը երիտասարդների շրջանում։














