Վերադառնալ հայտարարություններին

«Հանրային ելույթ» թեմայով աշխատարան AybPRO աշակերտների համար

04/10/2025

Աշակերտների հետ իրականացվեց «Հանրային ելույթ և PR» թեմայով վերապատրաստում։ 

Վերապատրաստումը հնարավորություն տվեց տիրապետելու հանրային ելույթի արվեստին և սովորելու, թե ինչպես դարձնել ներկայացումները համոզիչ ու ազդեցիկ։ Դասընթացի նպատակն էր օգնել աշակերտներին վստահորեն կազմակերպել իրենց մտքերն ու գաղափարները, ներկայացնել դրանք պարզ, հստակ և արդյունավետ կերպով, ինչպես նաև զարգացնել այն հմտությունները, որոնք թույլ կտան առավելագույն բարձր արդյունք ցուցաբերել հանձնաժողովի դիմաց։

Աշխատարանը վարեց Աստղիկ Ավետիսյանը՝ Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայկական PR ակադեմիայի հիմնադիր:

https://www.instagram.com/reel/DPgLz6piLVJ/?igsh=YzFpeWltMTBheHNs