Վերադառնալ հայտարարություններին

«Համար 7» ակումբի նախագծի շնորհանդես

03/07/2026

📣 «Համար 7» ակումբը նախաձեռնություն է, որի շրջանակում աշակերտները ուսումնասիրում են տարածքի, տեղի և փորձառության բրենդավորման սկզբունքները՝ բացահայտելով ճարտարապետության, սոցիալական ինժեներիայի և հանրային տարածքների ընկալման փոխկապակցվածությունը։

Նախագիծը նվիրված էր Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորմանը։ 1970-ականներին ստեղծված այս կառույցը երկար տարիներ եղել է աշխարհի ամենամեծ ռադիոդիտակներից մեկը, իսկ 2002 թվականին ճանաչվել պատմամշակութային արժեք։

Ներկայում այն գտնվում է մասնակի քայքայման վիճակում, և նախագծի նպատակն էր բարձրացնել հանրային ուշադրությունը դրա պահպանման անհրաժեշտության շուրջ։

Նախագծի արդյունքում ստեղծվեց բրենդային ամբողջական համակարգ, որը որպես մտավոր սեփականություն հանձնվեց պետական կառույցին։