Վերադառնալ հայտարարություններին
«Կարիերա դիզայնում․ ինչպես ստեղծարարությունը վերածել հեռանկարային մասնագիտության» թեմայով պանելային քննարկում
20/01/2026

Տեղի ունեցավ «Կարիերա դիզայնում․ ինչպես ստեղծարարությունը վերածել հեռանկարային մասնագիտության» թեմայով պանելային քննարկում Library for A
rchitecture-ում։
Աշակերտները հնարավորություն ունեցան շփվելու փորձառու մասնագետների հետ և հասկանալու՝ ինչպես է ստեղծարարությունը վերածվում մասնագիտության, ինչ ճանապարհներ կան ոլորտում և մասնագիտական կայացման համար որ հմտություններն են կարևոր։
Պանելային քննարկման խոսնակներն էին՝
📌 Գարեգին Մարտիրոսյանը՝ բրենդինգի փորձառու դիզայներ և դասախոս, ով բացատրեց, թե ինչպես են գաղափարները վերածվում բրենդի.
📌 Էմմա Մարաշլյանը՝ ստեղծարար դիզայներ և լուսանկարիչ, ով ներկայացրեց իր ճանապարհը դեղագիտությունից դեպի արվեստ ու ավանդույթների վրա հիմնված բրենդներ.
📌 Սեդրակ Մկրտչյանը՝ տեղեկատվական դիզայնի մասնագետ, ով պատմեց, թե ինչպես տվյալները կարող են դառնալ պատմություններ և ազդել մարդկանց վրա։
Քննարկման ընթացքում աշակերտները ստացան գործնական խորհուրդներ՝ ինչպես գտնել սեփական ուղին դիզայնի ոլորտում և ինչ հմտություններ զարգացնել, ինչպես նաև ընդհանուր պատկերացում՝ Հայաստանում և միջազգային շուկայում դիզայնի պահանջարկի մասին։
Հանդիպումը կազմակերպել էին «Այբ» դպրոցի մասնագիտական կողմնորոշման և նախագծային ուսումնառության թիմերը։
https://www.instagram.com/reel/DUFZQBGCA6P/?igsh=MWw0NXR1aHlxdDRrcw==






