Վերադառնալ հայտարարություններին

«Այբոտիքս» ռոբոտաշինության մրցույթի մասնակից թիմերը ներկայացնում են իրենց ռոբոտների կառուցվածքը

26/02/2026

Ամփոփեցինք «Այբոտիքս» ռոբոտաշինական մրցույթի հերթական փուլը, որը կազմակերպվում է «Այբ» դպրոցի ինժեներական լաբորատորիայի կողմից։

Մասնակից թիմերն արդեն ներկայացրել են իրենց ռոբոտների կառուցվածքն ու ինժեներական լուծումները՝ ցուցադրելով ստեղծարարություն, տեխնիկական պատրաստվածություն և թիմային աշխատանք։

🤖Մրցույթին մասնակցում է 5 թիմ։ Առաջիկայում կմեկնարկի մրցակցային փուլը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գործնական պայմաններում փորձարկելու և ներկայացնելու իրենց նախագծերը։

Հաջողություն բոլոր թիմերին

https://www.instagram.com/reel/DVN79wZCJ8j/?igsh=MW5ncmphOWI2NGFzeA==