ՍՏՈՐԻԹԵԼԻՆԳ

ՍՏՈՐԻԹԵԼԻՆԳ

ՍՏՈՐԻԹԵԼԻՆԳ

ՆԱԽԱԳԾԵՐ

2024-2025_«Օտար միջավայր» սիթքոմ

2024-2025_«Օտար միջավայր» սիթքոմ

Այս նախագիծը սկսվեց մի պարզ մտքից՝ որ երիտասարդներն էլ կարող են խոսել լուրջ խնդիրների մասին՝ ստեղծագործաբար ու հումորով։ Սիթքոմները սովորաբար թեթև են ու զվարճալի, բայց ակումբի անդամները որոշեցին համադրել հումորն ու կյանքի դժվար կողմերը՝ ստեղծելով մի ձևաչափ, որն անդրադառնում է իրական հարցերի՝ առանց ծանրանալու, բայց նաև առանց անտարբերության։ Ամբողջ տարվա ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին ստորիթելինգի առանձնահատկությունները, սովորեցին կառուցել գրավիչ պատմություններ ու մշակել սեփական սցենարներ։ Իսկ վերջում հենց իրենք էլ մարմնավորեցին հերոսներին՝ դառնալով ֆիլմի դերասանները։ Սերիայում աշակերտները բարձրացրել են էներգետիկների չարաշահման, բուլինգի ու հոգեբանական ճնշման, ինչպես նաև գերծանրաբեռնվածության խնդիրները, երբ երիտասարդներն ապրում են «ամեն ինչում լավը լինելու» պարտադրանքով՝ հաճախ մոռանալով իրենց առողջության ու հանգստի մասին։ Սիթքոմը տեղադրվել է «Այբ» դպրոցի յութուբյան ալիքում։

ՀԱՅ

ՀԱՅ