ՆԱԽԱԳԾԵՐ

2024-2025_«Պարի կենսապայքարը» նախագիծը
2024-2025_«Պարի կենսապայքարը» նախագիծը

Ակումբն այս նախագծի շրջանակում ուսումնասիրել է արցախյան ոչ նյութական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը՝ պարարվեստը և դրա յուրահատկությունները։ Մեկ ուսումնական տարվա ընթացքում կատարված հետազոտական աշխատանքը նպատակ ուներ բացահայտելու Արցախի տարածաշրջանին բնորոշ պարերը, սակայն այն չտվեց ակնկալվող արդյունքները։ Այնուհետև կատարվեցին հավելյալ ուսումնասիրություններ պարզելու համար այս տարածաշրջանում պարերի սակավությունը պայմանավորող հանգամանքները։ Որպես նախագծի վերջնարդյունք ակումբի անդամները ներկայացրին իրենց հետազոտության արդյունքները և կազմակերպեցին հանդիպում-քննարկում՝ խորանալու խնդիրների պատճառների մեջ, հասկանալու պահպանված պարերի սակավությունը, գտնելու լուծումներ եղած ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Միջոցառման հյուր-բանախոսներն էին պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Հայկուհի Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։ Նախագծի հիմնական թեմայից էլ բխեց երկրորդ շնորհանդեսի գաղափարը, այն է՝ ակումբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի մշակած «պարի կենսաշրջանի»՝ պարն առաջնային կրողից ժողովրդին վերադարձնող մոդել-ռազմավարության ներկայացումը հանրությանը։ Այսպիսով, որպես վերջնարդյունք, ակումբն ունեցավ երկու շնորհանդես՝ «Պարի կենսապայքարը. Արցախյան երեկո» և «Պարի կենսապայքարը. գրառումից մինչև վերադարձ ժողովրդին» թեմաներով։
















2022-2023_«Պարահեն ինքնություն» նախագիծ

2021-2022_«Պարի պատարագ» նախագիծ


+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11


+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11


+374 98546497
pbl@aybschool.am
Թբիլիսյան խճ․, 11/11